Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Foot Mercato-ն հայտնում է, որ Ռոնալդուն ժամանել է Էր Ռիադ՝ տեղի «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Ռոնալդուին առաջարկել է ֆանտաստիկ պայմանագիր՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով, ներառյալ գովազդային պայմանագրերը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո ազատ գործակալի կարգավիճակում է։