ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Աննա Փիլոսյանի գործով որոշում կայացնելու
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:
Այսօրվա նիստին դատավորը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որը լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:45-ին:
Հիշեցնենք, որ ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ գործի նյութերում հիշատակվող թվով չորս քաղաքացիական գործերով դատավորը չի պահպանել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները, ինչի հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: