Հայտնի է՝ որքան է Բարսելոնան ցանկանում ստանալ Ֆատիի տրանսֆերի դիմաց
«Բարսելոնան» այլևս չի համարում Անսու Ֆատիին թիմի համար առանցքային խաղացող և պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը 80 միլիոն եվրոյով, հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը հույս ուներ, որ Ֆատին կդառնա Լիոնել Մեսսիի արժանի փոխարինողը։
Այնուամենայնիվ, երիտասարդ իսպանացին հաճախ էր վնասվածքներ ստանում, և «Բարսելոնան» պայմանագիր էր կնքել այլ խաղացողների հետ, ովքեր Անսուին դուրս թողեցին թիմի հիմնական կազմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անսու Ֆատին ասել էր, որ դժգոհ է «Բարսելոնայում» իր ստացած խաղաժամանակից։
20-ամյա Ֆատին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում խաղադաշտում անցկացրել է 700 րոպե՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ։
Աղբյուր ArmSport.am