Թակարդ-տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են Նեո հովազին
Նեո (արու) հովազի հերթական այցը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածք ֆիքսվել է թակարդ-տեսախցիկներով։
Հովազների պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման ու պահպանման արդյունավետությունը, ինպես նաև տեղանքում բավարար սննդի՝ որս հանդիսացող կենդանատեսակների առկայության մասին:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև։
Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է: