Միրանդա Քեր. Ես ֆոտոշոփ չեմ արել լուսանկարներս
Արդեն մի քանի օր է՝ արտասահմանյան մամուլը ողողված է Միրանդա Քերի մասին սկանդալային նորությամբ. Պարզվում է՝ մոդելն իր լուսանկարները Instagram-ում տեղադրելուց առաջ դիմում է ֆոտոշոփի օգնությանը:
Բլոգերներն անմիջապես զգացել էին ֆոտոշոփի ազդեցությունը, քանի որ լուսանկարներից մեկում, որը Victoria’s Secret –ի ցուցադրություններից մեկի ժամանակ էր նկարվել, Միրանդայի իրանն անբնական բարակ է:
Իհարկե Միրանդա Քերն անմիջապես հեռացրեց լուսանկարը՝ փոխարինելով այն օրիգինալով և ներողություն խնդրելով՝ հայտարարեց, թե տեղյակ չի եղել, որ իր տեղադրած լուսանկարը ֆոտոշոփի օգնությամբ ուղղվել է:
«Ողջույն. Ահա ցուցադրության օրիգինալ լուսանկարը: Ես նախորդ լուսանկարը տեղադրել էի, երբ Ճապոնիայում էի: Ցանկանալով աջակցել հրեշտակներին, ես տեղադրեցի համացանցում գտածս առաջին իսկ լուսանկարը՝ առանց նկատելու, որ այն ուղղված է ֆոտոշոփի միջոցով»: