Հայտնի է՝ որքան գումարի դիմաց Յուվենտուսը պատրաստ կլինի բաժանվել Ռաբիոյից
«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոին։ Այս մասին հայտնում է իտալական Tuttosport-ը։
«Յուվեն» կքննարկի միայն 10-15 միլիոն եվրոյի առաջարկները։ Ռաբիոն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, իսկ «Յուվենտուսն» իր հերթին չի ցանկանում անվճար բաց թողնել խաղացողին։
Ռաբիոյի և «բյանկոներիների» միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Մինչ օրս ֆուտբոլիստի տրանսֆերի միակ ռեալ հավակնորդը Մադրիդի «Ատլետիկոն» է: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կողմ է այս տրանսֆերին։
Աղբյուր ArmSport.am