Երկու տարի հետո կունենանք էլ ավելի մրցունակ կազմ․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնական ակումբը մտադիր է շարունակել ուժեղացնել կազմը և դառնալ ավելի մրցունակ թիմ։
«Խաղադաշտում մենք պայքարելու ենք ամեն ինչի համար։ Առաջնային թիրախը Լա Լիգան է։ Փաստն այն է, որ մենք ունենք շատ երիտասարդ և մրցունակ թիմ, որը ուժեղացրել ենք նաև փորձ ունեցող խաղացողներով։
Ամռանը մենք արդեն աշխատել ենք տնտեսական լծակների հետ, իսկ երկու տարի հետո կունենանք էլ ավելի մրցունակ կազմ։
Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունում, որպեսզի ցույց տանք, որ վերականգնման գործընթացը լավ է ընթանում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barcablaugranes-ը:
Աղբյուր ArmSport.am