Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ: