Մալայզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 30-ի
Մալայզիայում օրերս տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Channel News Asia պարբերականին։
Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 26 զոհի մասին։ Անցած մեկ օրվա ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարդու մարմին՝ տղամարդու, կնոջ և երկու երեխայի։ Շարունակվում են անհետ կորած ևս երեք քաղաքացիների որոնումները։
Մալայզիայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն 7 օր։ Սողանքը տեղի է ունեցել Բատանգ Կալի քաղաքի մերձակայքում գտնվող վրանային ճամբարի հատվածում դեկտեմբերի 16-ին, տեղի ժամանակով գիշերը ժամը 2-ից հետո, երբ մարդիկ քնած էին: 61 մարդու հաջողվել է փրկել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է շուրջ 680 մարդ։