Ռեալը նորից կփորձի ձեռք բերել Մբապեին
Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին 2023 թվականի ամռանը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ 24-ամյա հարձակվողի և ակումբի միջև մինչև 2025 թվականը 630 միլիոն եվրոյի չափով կնքված պայմանագիրը չի վախեցնում «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Նա պատրաստ է նման գումար վճարել Մբապային: Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին կառաջարկի 150 միլիոն եվրո տրանսֆերի համար, իսկ հարձակվողն ինքը պայմանագիրը ստորագրելուց հետո կստանա տարբեր բոնուսներ և միջնորդավճարներ։
Հիշեցնենք, որ Մբապեն կարող էր հայտնվել «Ռեալում» 2022 թվականի ամռանը, սակայն ի վերջո նա որոշեց մնալ Ֆրանսիայի առաջնությունում՝ նոր պայմանագիր կնքելով ՊՍԺ-ի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մբապեն դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու (8 գոլ)՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճելով արծաթե մեդալ։