Լապորտան ցանկանում է մոտ օրերս հանդիպել Մեսսիի հետ
«Բարսելոնան» փորձում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է մոտ օրերս կապ հաստատել արգենտինացու հետ։
Նշվում է, որ «Բարսելոնան» հույս ունի Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2023 թվականի ամռանը:
«Բարսելոնան» դեռ գումարի հետ կապված խնդիրներ ունի, բայց եթե գործարքը կայանա առանց ՊՍԺ-ին գումար վճարելու, ապա այն կարելի է իրականացնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ՊՍԺ-ի հետ Մեսսիի՝ պայմանագիրը երկարաձգելու բանավոր համաձայնության մասին։
Աղբյուր ArmSport.am