Պելեն Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի հիվանդանոցում
Աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեի առողջական վիճակը վատացել է: Այս մասին հայտնել են Սան Պաուլոյի կլինիկայի բժիշկները։
Նախկին ֆուտբոլիստի առողջական վիճակը վատացել է, և այժմ նա ավելի լուրջ խնամքի կարիք ունի՝ կապված երիկամների և սրտի աշխատանքի հետ:
«Պելեն դեռևս հոսպիտալացված է ընդհանուր բաժանմունքում՝ բժշկական խմբի անհրաժեշտ հսկողության ներքո», – հայտնում են բժշկական կենտրոնից։
Ինչպես հայտնում է Sky News-ը, Պելեն ստիպված կլինի Սուրբ Ծնունդն անցկացնել հիվանդանոցում։
Այս նորության հրապարակումից հետո Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտոն, շտապել է շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության և ֆուտբոլային լեգենդի հանդեպ անսահման սիրո համար։ Նա գրել է, որ աղոթքի խոսքերը մեծ մխիթարություն են հաղորդում ընտանիքին և ստիպում են նրանց հասկանալ, որ իրենք այս աշխարհում մենակ չեն իրենց խնդրի հետ:
Աղբյուր ArmSport.am