Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ․ Ռոդրիգես
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, խոսել է 37-ամյա ֆուտբոլիստի հետ առաջին հանդիպումից հետո իր տպավորությունների մասին։
«Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, որ ժամանակը կանգ է առել։
Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ:
Այո, ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ։ Ակնհայտ է, որ մեր հարաբերություններն ինձ թույլ տվեցին իրականացնել բազմաթիվ երազանքներ, բայց ես միշտ նույն ձգտումով էի մոտենում այն ամենին, ինչ անում էի, անկախ նրանից՝ հավաքարար եմ, վաճառողուհի, թե մոդել»,- ասել է Ռոդրիգեսը Elle-ին տված հարցազրույցում։