«Հրապարակ». ՔՊ-ում ծանր են տանում Փաշինյանի վերջին նշանակումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։
Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը եւ Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։
Մինչդեռ անցյալում անգամ սահմանադրորեն անկախ մարմիններն ու դատարաններն էին համալրում ՔՊ-ականներով․ ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կարգելով։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը հիասթափվել է կուսակիցներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում