Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Մոուրինյուի հետ
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է բանակցել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նրա նշանակման շուրջ։
Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ազգային հավաքականի ղեկավարությունը բանակցություններ է վարել 59-ամյա մասնագետի հետ և պնդում է, որ Մոուրինյուն որքան հնարավոր է շուտ պատասխանի։
Բայց եթե նույնիսկ Ժոզեն համաձայնություն տա գլխավորելու Պորտուգալիայի հավաքականը, ֆեդերացիան դեռ պետք է համաձայնի «Ռոմայի» հետ, որպեսզի նա կարողանա համատեղել պաշտոնները թե՛ ազգային հավաքականում, թե՛ ակումբում: Մոուրինյուն գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ ազգային հավաքականը դուրս մնաց առաջնության 1/4 եզրափակչում Մարոկկոյից՝ պարտվելով 0:1 հաշվով։
Աղբյուր ArmSport.am