Չարլի Չապլին. Խոսքեր, որոնք ստիպում են մտածել
1. Հայելին իմ ամենալավ ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ այն չի ծիծաղում:
2. Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին:
3. Սպանելով մեկ անգամ' մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ' նա դառնում է հերոս :
4. Կյանքը -ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով, և կատակերգություն է, երբ հեռվից եք նայում :
5. Կյանքը առանց վեճերի ձանձրալի կլիներ: Այն ամենը ինչ ապրում է' բերում է քննարկման:
6. Հումորը մեզ օգնում է իռացիոնալը տեսնել այնտեղ, ինչը թվում է ռացիոնալ, և աննշանն՝ այնտեղ, ինչը թվում է նշանակալի։ Այն օգնում է մեզ հասկանալ իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին։ Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տեսնում բախտի անակնկալները։