Մեսսին և ՊՍԺ-ն համաձայնության են եկել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ․ Ռոմանո
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ֆրանսիական ակումբից:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն բանավոր համաձայնության է եկել 35-ամյա արգենտինացու հետ՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Նշվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել պայմանագրի տևողության և Մեսսիի աշխատավարձի շուրջ։
Մեսսին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում 19 խաղում խփել է 12 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։
Աղբյուր ArmSport.am