Ադրբեջանցիները արգելում են՝ ռուս խաղաղապահների մեքենան անցնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տալիս անցնել ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենան։
Երկու ադրբեջանցի հրամայում են բոլորին ավելի ամուր հավաքվել ճանապարհի կենտրոնում՝ այն ամբողջությամբ փակելու համար։ Նրանք բղավում են. «Բոլորը կենտրոնում, բոլորը դեպի ներս (դեպի ճանապարհ)»:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, թե «Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։
Տեսանյութն՝ այստեղ։