Դի Մարիան պայմանագրի առաջարակներ ունի մի շարք ակումբներից
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել ամերիկյան լիգաներում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Բրազիլիայի և Հյուսիսային Ամերիկայի լիգայի (MLS) թիմերը։ Նրան հրավիրում են նաև Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ակումբներ։ Նշվում է նաև, որ Դի Մարիան հետաքրքրված չէ ակումբը փոխելու հարցում հունվարին։
Այս մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին Ա Սերիայում 7 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինայի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am