Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. պայքարի այլ մեթոդների են անցնում (տեսանյութ)
Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Այս մասին նշում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝
1. Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում և ինչ արդյունքներ ունենք.
2. Ինչպե՞ս կպատասխանեմ քննադատություններին և հիմնական հարցերին.
3. Ի՞նչ իրավիճակ է այժմ.
4. Որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ինչպե՞ս ենք շարունակելու պայքարը»,-նշել է նա ու կից տեսանյութ հրապարակել։