Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակից հետո։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Financiero-ն։
Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները դիտարկում են Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումն այսպես պատմության մեջ ամրագրելու տարբերակը։
Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը սկսվում է «10»-ով՝ Արգենտինայի հավաքականի ավագի խաղային համարով։ Հետևի կողմում կարող է տեղադրել «La Scaloneta» մակագրությունը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի մականունը։