Ռոնալդուն այս պահին միայն մեկ ակումբից պայմանագրի պաշտոնական առաջարկ ունի
AS-ը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագրի միայն մեկ պաշտոնական առաջարկ ունի, այն էլ ոչ եվրոպական թիմից։
Պորտուգալացի հարձակվողը ստացել է միայն մեկ առաջարկ՝ սաուդյան «Ան-Նասրից»: Ռոնալդուն կցանկանար կարիերան շարունակել Եվրոպայում, սակայն հետաքրքրված է 37-ամյա խաղացողի ծառայություններով միայն արաբական ակումբը։
Միակ ակումբը, բացի «Ան-Նասրից», որը դիտարկում էր Ռոնալդուին հրավիրելու տարբերակը՝ Կատարի «Ալ Սադ» ակումբն է: Բայց գործը դեռ հետաքրքրությունից այն կողմ չի անցել և պաշտոնական առաջարկ այդ ակումբից չի եղել։
Ռոնալդուն այս պահի ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Աղբյուր ArmSport.am