Մբապպեն միացել է ՊՍԺ-ին
Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է թիմ ԱԱ 2022-ից հետո։
ՊՍԺ-ի սոցիալական ցանցերում հայտնվել են 24-ամյա հարձակվողի լուսանկարները թիմի բազայից։ Մբապեին ջերմորեն դիմավորել է գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2, իսկ լրացուցիչը ժամանակը՝ 3։3 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները։
Մբապպեն այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am