Սեուլն ու Վաշինգտոնը կընդլայնեն համատեղ զորավարժությունների մասշտաբը ԿԺԴՀ-ի միջուկային սպառնալիքի պատճառով
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը նախատեսում են մշակել զորավարժությունների ,իրատեսականե սցենարներ` արձագանքելով միջուկային և հրթիռային ոլորտներում ԿԺԴՀ-ի աճող սպառնալիքին։ Միևնույն ժամանակ, կողմերը հաջորդ տարի կավելացնեն զորավարժությունների մասշտաբները։
Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։ 2023 թվականի առաջին կեսին դաշնակիցները նախատեսում են անցկացնել շուրջ 20 համատեղ զորավարժությունների ծրագրեր, այդ թվում՝ Ssangyong (կրկնակի վիշապ) ծովային և ցամաքային վարժանքները, որոնք կանցկացվեն «նույն մակարդակով», ինչ Foal Eagle դաշտային զորավարժությունները, որոնք Սեուլն ու Վաշինգտոնը դադարեցրել էին 2019 թվականին՝ Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
«Մենք որոշել ենք ընդլայնել համատեղ դաշտային զորավարժությունների մասշտաբն ու բազմազանությունը հաջորդ տարվա առաջին կիսամյակում համատեղ զորավարժությունների շրջանակներում և միաժամանակ խորացնել ու զարգացնել զորավարժությունների անցկացման կարգը՝ մշակելով իրատեսական սցենարներ՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կողմից սաստկացող միջուկային և հրթիռային սպառնալիքները», - հայտարարել Է Հարավային Կորեայի պատշպանության նախարարությունը:
Գերատեսչությունը չի մանրամասնել, թե վարժանքների ինչ սցենարներ են դիտարկվում, սակայն ակնկալվում է, որ դրանք կներառեն միջուկային սպառնալիքի տարբեր փուլեր, այդ թվում՝ այն փուլը, երբ հայտնվում են մոտալուտ միջուկային հարվածի նշաններ։