Զիդանը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
50-ամյա ֆրանսիացուն կարող է գրավել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը, եթե Դիդյե Դեշամը երկարաձգի պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հետ։
Զիդանը թուրինյան ակումբի կազմում հանդես է եկել որպես խաղացող 1996-ից 2001 թվականներին և կցանկանար գլխավորել մի ակումբ, որտեղ կունենա լայն լիազորություններ և տիտղոսների մեծ հնարավորություններ: ՊՍԺ-ի հետ տարբերակը Զիդանին այնքան էլ չի գրավում։
Նրա վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալում», որտեղից նա հեռացել է 2021 թվականի մայիսին։
Աղբյուր ArmSport.am