Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հարցը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադարձավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ «Դա ուրախալի է, շատ կարևոր է, որ նորից ամենաբարձր միջազգային ամբիոնից հնչեց Արցախի հարցը և օրակարգում Արցախն էր, և շատ կարևոր էր, որ արձագանքը միակողմանի էր, որ այն ինչ կատարվում է Արցախում, անընդունելի է։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հարցը հասցրել են ՄԱԿ–ի ԱԽ, շնորհակալ եմ նաև Հայաստանին»։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով ասաց Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտնեց, որ առաջին նշանակումն է արվել, Առողջապահության նախարար է նշանակվել Ավետիսյանը, որը Հայաստանից տեղափոխվելու է Արցախ՝ ոլորտի կառավարման համար։