«Հրապարակ». Ավինյանի ընկերները պաշտոնը պաշտոնի հետեւից են փոխում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերն է, որը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին՝ Ավինյանի մյուս ընկերոջը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական բիրտ գործողությունների մասին իր թեթեւակի դատապարտող գրառման համար, իսկ դեկտեմբերին նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական։ Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետեւից են փոխում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում