Ցավում եմ Ռոնալդուի համար, նա արժանի էր կարիերան այլ կերպ ավարտելուն․ Բերնարդեսկի
«Տորոնտոյի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսին խոսել է «Յուվենտուսում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ցավում եմ Ռոնալդուի համար։ Նա արժանի էր կարիերան այլ կերպ ավարտելուն։ Նա պատմության 3 լավագույն խաղացողներից մեկն է։
Ցավում եմ նրա համար առաջին հերթին մարդկային տեսանկյունից։ Նրա մակարդակի խաղացողը պիտի հեռանա այն ժամանակ, երբ ինքն է անհրաժեշտ համարում։ Բայց պետք է բավականաչափ խելացի լինել հասկանալու համար, որ քո ժամանակն անցել է»,- Բերնարդեսկիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Աղբյուր ArmSport.am