Աֆղանստանում աղջիկներին արգելել են բուհեր հաճախել
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբներն աղջիկներին արգելել են բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախել։
«Կառավարության (Թալիբանի) որոշման համաձայն՝ աղջիկների բարձրագույն կրթությունն արգելվում է մինչև հետագա ծանուցումը»,- «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասվում է բարձրագույն կրթության նախարարության որոշման մեջ։
Հրամանում ընդգծվում է, որ այն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կիրառվի և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցվի նախարարությանը։