Երբեք չեմ տեսել, որ այդքան մարդ ԱԱ-ում հավաքականի հաղթանակն ուզի մեկ խաղացողի պատճառով․ Վալդանո
ԱԱ-1986-ի հաղթող և «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի մասին։
«Նրանք երկու հանճարներ են, որոնք նշանավորեցին այն դարաշրջանը, երբ խաղացել են։ Մեսսիի համար այդ շրջանը տևեց 20 տարի։
Տարբերությունն այն է, որ Դիեգոն Մեքսիկայում կայացած ԱԱ-ի ժամանակ 26 տարեկան էր, նա լիարժեք ֆիզիկական պատրաստականություն ուներ, ապրում էր իր կարիերայի լավագույն պահը։ Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա 35 տարեկան է, նա ֆիզիկապես լավ վիճակում է ու պիտի դրսևորեր իր հանճարեղությունն ու իմաստնությունը։
Երբեք չեմ տեսել, որ այդքան մարդ ուզենար, որ հավաքականը հաղթի աշխարհի առաջնությունը մեկ խաղացողի պատճառով, իսկ դրանք մարդիկ էին ողջ աշխարհից։ Ֆուտբոլը միշտ չէ, որ հարգում է նման բաները, բայց այս անգամ նա թագավորին թագացրեց այն թագով, որի կարիքը նա ուներ»,- Վալդանոյի խոսքերն է փոխանցում COPE-ը։
Աղբյուր ArmSport.am