Թուրքիայի ՊՆ-ն մեղադրել է Հունաստանին
Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է:
Ermenihaber-ի փոխանցամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն Հունաստանը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք ռադարները միացրել և թիրախավորել են թուրքական կործանիչներին։