Կիևում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական կողմի հարվածների հետևանքով Կիևի 50%-ը էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի: Նա նշել է, որ համապատասխան ծառայություններն աշխատում են էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Այս մասին Կլիչկոն հայտնել է գլխավոր տոնածառի բացման արարողության ժամանակ:
Տոնածառը զարդարված է էներգախնայող լույսերով, դրանք միացվում են օրվա ընթացքում մի քանի անգամ՝ հստակ ժամերի:
«Այս տարի շատ քննարկումներ եղան՝ տեղադրել տոնածառը թե ոչ: Չնայած ապրում ենք ռազմական դրության, հրետակոծության և հոսանքազրկման պայմաններում, Սուրբ Ծնունդը պետք է գար, մեր երեխաները պետք է ուրախանան»,- ասել է Կլիչկոն։