Այս գավաթը նաև Դիեգոյի համար է, ով մեզ քաջալերում է դրախտից․ Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նոր գրառում է կատարել սոցցանցում. Նա ցուցադրել է տեսանյութ, որտեղ նա խաղում է մանկական մրցաշարում 1993 թվականին։ Մեսսին այս տեսանյութն ուղեկցել է հուզիչ տեքստով.
«Այդ պահից անցել է գրեթե 30 տարի։ Գրեթե երեք տասնամյակ, որոնց ընթացքում ֆուտբոլն ինձ շատ ուրախություն և մի փոքր տխրություն տվեց: Ես միշտ երազել եմ դառնալ աշխարհի չեմպիոն և չէի ցանկանում դադարեցնել փորձերը՝ նույնիսկ իմանալով, որ դա կարող է երբեք տեղի չունենալ»,- գրել է Մեսսին։
Հարձակվողը հավելել է, որ Աշխարհի առաջնությունում հաղթելը պարգևատրում է ոչ միայն ներկայիս հավաքականի, այլեւ այն ֆուտբոլիստների համար, ովքեր ավելի վաղ հանդես են եկել Արգենտինայում։
«Այս գավաթը նաև Դիեգոյի համար է, ով մեզ քաջալերում է դրախտից»,- գրել է Մեսսին՝ հիշելով մահացած Դիեգո Մարադոնային։
Посмотреть эту публикацию в Instagram