Ո՞ր երկրում կշարունակի կարիերան Ռոնալդուն
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն շուտով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ պայմանագիր ստորագրելու։ Ալ-Նասրը ակնկալում է, որ հարձակվողը կժամանի ակումբի գտնվելու վայր դեկտեմբերի վերջին:
37-ամյա հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը և յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 200 միլիոն եվրո։
Պորտուգալացին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» սկանդալային հարցազրույցի պատճառով, որտեղ նա քննադատել էր «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Նախկինում Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում», «Ռեալում», «Յուվենտուսում»։