Մբապպեն կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի ավագը
Հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի նոր ավագը, հայտնում է L’Equipe-ը:
Հարձակվողը, ով այսօր դարձավ 24 տարեկան, կարող է Ֆրանսիայի հավաքականի ավագը դառնալ մարտ ամսից, երբ սկսվեն Եվրո-2024-ի որակավորման փուլի խաղերը:
Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դարպասապահ Ուգո Լյորիսը ավարտի կարիերան ազգային հավաքականը:
Մբապեն դարձավ Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու՝ 7 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ։
Ֆրանսիայի հավաքականի կազմում նա հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանում։
Աղբյուր ArmSport.am