Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է Պատվո շքանշանով (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշան է հանձնել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։
Բացի այդ, նա Արիության շքանշան է հանձնել ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին, որը վիրավորում է ստացել Դոնբասում:
Միջոցառումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Կրեմլի Եկատերինյան սրահում։ Ընդհանուր առմամբ հանձնվել է 28 պարգև, հայտնում է ՏԱՍՍ-ը։