Ռոնալդուն մտադիր է մասնակցել Մունդիալ-2026-ին
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ Պորտուգալիայի հավաքականից, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստը չի նախատեսում ավարտել կարիերան ազգային հավաքականում։ Նրա շրջապատը նշում է, որ Ռոնալդուի հնարավոր նպատակը 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելն է։
Նշվում է, որ հարձակվողի համար Պորտուգալիայի 2022 թվականի Աշխարհի առաջնությունից 1/4 եզրափակիչ փուլից դուրս մնալը Ռոնալդուի համար կարիերայի ամենացավոտ պահերից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն։ Շուտով նա կմեկնի Սաուդյան Արաբիա՝ պայմանագիր կնքելու։ Սպասվում է, որ հարձակվողն ակումբին կմիանա դեկտեմբերի վերջին:
Աղբյուր ArmSport.am