Ինձ համար հպարտություն էր հանդիպել Գվարդիոլայի հետ. Պիրլո
«Միլանի» նախկին խաղացող Անդրեա Պիրլոն խոսել է 2010 թվականին Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած զրույցի և դրանից հետո իր հույզերի մասին։
«Նա ինձ կանչեց իր գրասենյակ և սկսեց խոսել այն մասին, թե ինչպիսի խաղ կցանկանար անցկացնել և ինչպես կցանկանար ինձ տեսնել իր թիմում:
Ինձ համար դա հպարտության խնդիր էր՝ նրա հետ խոսելը և այն, որ ինձ համեմատում էին «Բարսելոնայի» խաղացողների հետ։ Ի վերջո, ոչինչ չստացվեց, բայց Գվարդիոլայի մոտ նրա հրավերով գնալը հիանալի փորձ էր»,- FourFourTwo-ին ասել է Պիրլոն:
Պիրլոն «Միլանում» խաղացել է 2001-ից 2011 թվականներին։ Նա ֆուտբոլային կարիերան ավարտեց 2018 թվականին, որից հետո 2020 թվականին գլխավորեց «Յուվենտուսը»։ 2021 թվականի օգոստոսին նա հեռացավ թիմից։
Աղբյուր ArmSport.am