Տղամարդու մոտ շուրջ 7 գրամ մարիխուանա կար. պարեկների բացահայտումը
Դեկտեմբերի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 31, 32 և 36 տարեկան երեք երևանցիների։ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու ծալովի դանակ։
Ձերբակալվելու պահին տղամարդիկ մեքենայից նետել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։