Յուվենտուսը ցանկանում է թիմում պահել Դի Մարիային
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Անխել Դի Մարիայի հետ։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա Դի Մարիան, ով 2022 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Յուվենտուսին», ցանկանում է մեկ տարվա պայմանագիր՝ արգենտինական «Ռոսարիո Սենտրալ» վերադառնալու համար որտեղ նա սկսել է իր կարիերան և անցկացրել 15 տարի։
«Յուվենտուսը» սկզբում փորձեց երկու տարվա պայմանագիր կնքել, սակայն մերժում ստացավ։ Այնուամենայնիվ, իտալական ակումբը մտադիր է եւս մեկ փորձ կատարել Դի Մարիայի հետ պայմանագիրը եւս մեկ տարով երկարաձգելու համար։
Յուվենտուսի կազմում անցկացրած 10 խաղում Դի Մարիան դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am