Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է Եվրոպայի բլից առաջնությունում
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է շախմատի Եվրոպայի բլից առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի Կատավիցե քաղաքում ընթացող Եվրոպայի բլից առաջնությունում Շանթ Սարգսյանը, հավաքելով 17,5 միավոր, լրացուցիչ միավորներով գրավել է երրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով 1-րդ և 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Նավարան և Մասիչ Կլոկովսկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով 9-րդն է: