Ֆրանսիայի հավաքականը վերադարձել է հայրենիք
Ֆրանսիայի հավաքականը վերադարձել է Փարիզ՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետո։
Ֆուտբոլիստներին ու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին դիմավորել է մոտ 10 հազար երկրպագու։ Ֆուտբոլիստները դուրս են եկել հյուրանոցի պատշգամբ՝ ողջունելու երկրպագուներին։
Երկրպագուները բուռն ծափահարություններով են դիմավորել ազգային թիմին՝ չնայած ԱԱ եզրափակչում կրած պարտությանը։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիացիները երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ։ 2018 թվականին Ռուսաստանում Ֆրանսիան հաղթեց Խորվաթիային (4:2) և նվաճեց աշխարհի գավաթը։
Աղբյուր ArmSport.am