«Ժողովուրդ»․ Ինչու է Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտ տվել ՔՊ փոխնախագահի պաշտոնին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են:
«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ եւ փոխնախագահներ է ընտրել»,- կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։