Բրազիլիայի հավաքականը կշարունակի գլխավորել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը՝ չնայած ԱԱ-ում Արգենտինայի հաղթանակին
Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում կպահպանի առաջատարի դիրքերը ԱԱ-2022-ից հետո։ Այս մասին հաղորդում է ESPN GB-ն։
Նշվում է, որ եթե Արգենտինան կամ Ֆրանսիան հաղթեին գոնե լրացուցիչ ժամանակում, նրանցից որևէ մեկը կբարձրանար առաջին տեղ, բայց 11-մետրանոց հարվածաշարը երաշխավորում է, որ Բրազիլիային նրանք չեն շրջանցի։
Ըստ աղբյուրի՝ Արգենտինան ու Ֆրանսիան մեկական տեղով բարձրացել են՝ զբաղեցնելով 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ Բելգիան երկու տեղով իջել է՝ հայտնվելով 4-րդ տեղում, իսկ Անգլիան մնացել է 5-րդում։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը պաշտոնապես կներկայացվի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին։
Աղբյուր ArmSport.am