Ես հանգիստ էի 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ․ Մարտինես
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն արձագանքել է ԱԱ-2022-ի եզրափակչում իր ազգային հավաքականի հաղթանակին։
Եզրափակչում արգենտինացիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին (3:3, 4:2՝ 11-մետրանոցներով):
«Դա մեզ համար դժվար խաղ էր: Երկու հարված, և նրանք հավասարեցրին հաշիվը: Հետո նրանց տվեցին հերթական 11 մետրանոցը ու նրանք գոլ խփեցին։ Փառք Աստծո, որ կատարեցի իմ աշխատանքը, որի մասին այդքան երազում էի։
Ես երբեք չեմ երազել նման Աշխարհի առաջնության մասին։ Ես հանգիստ էի 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հանդիպման արդյունքներով Մարտինեսը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։
Աղբյուր ArmSport.am