Պետք է դադարենք համեմատել նրանց․ Էվրա
Պատրիս Էվրան խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին.
«Մեսսին և Ռոնալդուն արդեն մեծագույնն են: Անհարգալից է ասել՝ «նա կլինի մեծագույնը, եթե հաղթի»: Ոմանց համար Մեսսին լավագույնն է, ոմանց համար՝ Ռոնալդուն։ Պետք է դադարենք համեմատել նրանց։
Ես նախընտրում եմ Ռոնալդուին իր աշխատանքային էթիկայի համար, նախընտրում եմ Մեսսիին, քանի որ ինձ դուր է գալիս նրա տաղանդը։ Այս հասարակությունում ամեն ինչ աշխատում է այսպես՝ եթե քեզ դուր է գալիս Ռոնալդուն, ուրեմն մեխանիկորեն ատում ես Մեսսիին, իսկ եթե սիրում ես Մեսսին, ուրեմն ատում ես Ռոնալդուին։
Ամեն մեկն իր կարծիքն ունի, այն պետք է հարգել։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ իրեն երկուսն էլ դուր են գալիս՝ ես, օրինակ։ Ինձ ավելի շատ է դուր գալիս Ռոնալդուն, քան Մեսսին, քանի որ ես աշխատանքային էթիկայի երկրպագու եմ. Բայց միևնույն ժամանակ ես երկրպագում եմ այն ամենին, ինչ տեսնում եմ Մեսսիում։
Մեսսին կարող է քայլել ամբողջ հանդիպման ընթացքում, բայց նա իրականում չի քայլում: Մեսսին հանճար է, կարդում է խաղը, քայլելիս դեռ խաղի մեջ է։ Էլ ո՞վ կարող է դա անել: Ոչ ոք»,- ասել է Էվրան Betfair-ին:
Աղբյուր ArmSport.am