Twitter-ի օգտատերերը քվեարկել են ընկերության ղեկավարի պաշտոնից Մասկի հեռանալու օգտին
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը պետք է հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:
Ընդհանուր առմամբ, քվեարկել է 17 502 391 օգտատեր: Նրանց 57.5 %-ը կողմ է արտահայտվել Մասկի հեռանալուն, 42.5 %-ը՝ դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մասկը հայտարարել էր, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն սոցիալական հարթակի օգտատերերը: Իլոն Մասկը Twitter-ում քվեարկություն էր նախաձեռնել:
Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել: Մասկն աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: