Մենք կվերադառնանք․ Մբապպե
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում կայացած ԱԱ-ի եզրափակչից հետո խոսեկ է Արգենտինայից կրած պարտության մասին:
«Մենք կվերադառնանք», – գրել է ֆրանսիացի հարձակվողն իր Twitter-ում:
Մբապեն 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր՝ յոթ խաղում խփած ութ գոլով:
Կատար–2022–ը աշխարհի երկրորդ առաջնությունն էր 23-ամյա Մբապեի կարիերայում։ Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։