Արևելաչինական ծովում կանցկացվեն «Ծովային փոխգործակցություն» ռուս-չինական զորավարժությունները
Արևելաչինական ծովում դեկտեմբերի 21-27-ը կանցկացվեն ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն» զորավարժությունները, որոնց մասնակցելու համար Վլադիվոստոկից ծով է դուրս եկել Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) ռազմանավերի ջոկատը ծով է դուրս եկել Վլադիվոստոկից՝ մասնակցելու «Ծովային փոխգործակցություն-2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք դեկտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու են Արևելաչինական ծովի ջրերում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցությունը, պահպանել խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Ռուսաստանի ռազմածովային նավատորմը վարժանքներում կներկայացնի Նախիմովի շքանշանակիր Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավը , «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, 20380 նախագծի «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» և «Սովերշեննի» կորվետները», - հստակեցրել Է նախարարությունը: Հաղորդվում է, որ բացի ռազմանավերից՝ զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների ինքնաթիռներ և ուղղաթիռներ։