Մեծ Բրիտանիան 2023 թ.-ին Ուկրաինային 250 միլիոն ֆունտ ստեռլինգի արկեր կմատակարարի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր խոշոր փաթեթ մատակարարելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:
Ըստ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հրապարակած հաղորդագրության՝ Սունակը կհայտարարի, որ հաջորդ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան հարյուր հազարավոր հրետանային արկեր կմատակարարի Կիևին 250 միլիոն ֆունտ ստեռլինգի (304 միլիոն դոլար) պայմանագրի շրջանակներում: Բրիտանիայի վարչապետը Լատվիայում կհանդիպի ,Միավորված էքսպեդիցիոն ուժերիե երկրների ղեկավարների հետ:
Այդ երկրների ցանկում են Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան և Նիդերլանդները: Երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ տեսաուղերձով հանդես կգա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Սունակն այնուհետև կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ։